Լիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեն նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին:
Թեև թվում էր՝ Առողջապահության նախարարությունը պետք է սահմանափակվի քաղաքացիական ծառայությամբ, բայց կորոնավիրուսի համավարակը ընդգծեց այն հանգամանքը, այդ նախարարության գործելաոճի ու ամբողջ գաղափարախոսության մեջ առաջնայինը քաղաքական գործոնն է:
Միջադեպ է արձանագրվել Սահմանադրական դատարանի շենքի մուտքի մոտ այսօր՝ հուլիսի 3–ին։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձի բոլոր հանգամանքները:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան 80-ամյակի առթիվ:
Նշված ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40 կմ/ժ։
Մեկնարկել է Ռազմիկ Աբրահամյանի և Արսեն Դավթյան գործով դատական հերթական նիստը. ՈւՂԻՂ
Ոստիկանության աշխատակիցներն այս պահին ուժեղացված ծառայություն են իրականացնում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Րաֆֆու փողոցում՝ Մալաթիա տոնավաճառի մոտակայքում:
Արտաշատի բժշկական կենտրոնի երրորդ հարկից իրեն ցած նետած՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ։
63-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։
Չէ, էս նորմալա՞: Գիշերվա ժամը 2:40, երբ Բագրամյան փողոցի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկա,ինձ տուգանում են 10.000 դրամ,քանի որ այդ փողոցում միայնակ քայլելիս ես դիմակը իջեցրել եմ (ոչ թե հանել եմ,այլ իջեցրել):
Դուք ցինիկ եք ու տխմար,պարոն Թորոսյան,դուք աղետ եք մեր ժողովրդի գլխին,հանգիստ նստեք տեղներդ ու պատրաստվեք ԱԺ֊ի քննիչ հանձնաժողովում պատասխանել կորոնավիրուսի տապալման հետ կապված բոլոր հարցերին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
Բացառիկ ցինիզմ է պետք սեփական ապիկարության ու անտաղանդության պատճառով մարդկանց ողբերգության հասցնելուց հետո ֆեյսբուքում մառազմատիկ ստատուսներ շաղ տալու համար:
Հուլիսի 2-ին, ժամը 15։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Ղազարյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Տղամարդը կասկածվում է խաբեությամբ գումար հափշտակելու մեջ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Դեկտեմբերին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ շնորհիվ 2019-ի բարձր տնտեսական աճի բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով 2019-ին անցել ենք Վրաստանից (վկայակոչում էր ԱՄՀ ինչ-որ հրապարակում) և 2020-ին էլ կանցնենք Ադբեջանից։
Հունիսի 25-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ստուգել են Վանաձոր քաղաքի 39-ամյա մի բնակչի 16 խմ փայտանյութով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի մեքենան:
Ամերիկյան Կոնեկտիկուտի նահանգի Գիլդֆորդ քաղաքի բնակիչներից մեկն այցելել է իր ընկերոջը, որն ապրում է վարձակալած տանը, և սենյակներից մեկում պատահաբար ընկել է ջրհորը, որը, ինչպես պարզվել է, թաքնված է եղել փայտե հատակի տակ: Տղամարդը մոտ 30 րոպե անցկացրել է ջրով լցված ջրհորի մեջ, մինչև փրկարարների ժամանումը, գրում է 7NEWS-ը:
Արտակարգ դրության հենց սկզբին մարտի 17-ին մեր գանձապետարանում հաշիվ բացվեց: Երկար անունով հաշիվ՝ ուր հավաքվելու էր «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունը պետությանը՝ (որպես) կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն»: Կորոնավիրուսի կանխարգելումը, ցավոք, չստացվեց:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Սարյան 1, 2 նրբանցքների, Արցախյան խճուղու, Վանքի Տափ թաղամասի 1, 2, 7, 10, 11, 15 շենքերի, Ավանգարդ 5 թաղամասի 9-16 շենքերի, Ավանգարդի 2 փողոցի, Հայկազունիների, Խանզադյան, Սևյան, Արզումանյան փողոցների ջրամատակարարումը:
Տղամարդը կասկածվում է դեղատնից գողություն կատարելու մեջ:
Պարետ Տիգրան Ավինյանը հուլիսի 2-ին նոր որոշում է ստորագրել տնտեսվարողների գործունեությունը արգելելու մասին։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 3-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի գազամատակարարումը:
«Կամ 2-3 համայնք միավորվեն, որովհետև այստեղ գլխաքանակի հարցը կա: Օրինակ՝ Վարդենիսում 7-8 գյուղում մեկ շաբաթում մորթվում է 5 խոշոր եղջերավոր անասուն կամ, օրինակ՝ 30 գլուխ խոզ: Շուկան պետք է այն տեսքի բերվեր, որ լիներ ազատ մրցակցություն: Պետությունն ընդամենը պետք է վերահսկեր, համակարգեր աշխատանքը: Պետք են մարդիկ, որոնք հետևողականորեն պատասխանատու կլինեն, մեզ մոտ դա չկա»:
Հայաստանում գործող, ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից հովանավորվող «Բաց հասարակություններ» հիմնադրամը 2019թ. Հայաստանի տարբեր ՀԿ-ների և այլ կազմակերպությունների ընդհանուր առմամբ տրամադրել է շուրջ 2.5 մլն (2 425 624) ԱՄՆ դոլարի դրամաշնորհ:
2020 թվականի հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 1-ին տեղի ունեցան «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթները։
Հուլիսի 1-ին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում բարձրաձայնել էր այն մասին, որ չեն կարողանում գտնել գյումրեցի Մարիամ Մալխասյանի 82-ամյա տատիկի դին, ով հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում մահացել էր կորոնավիրուսից։ «Տատիկը մահանում է, ինչպես արդեն ասացի, հունիսի 29-ին, և հարազատներին տեղեկացնում են, որ տատիկի դին կարող են ստանալ Աբովյան քաղաքի անատոմիկից: Երկու […]