Բաժիններ՝

Ապօրինի ծառեր էր հատել ու բռնվել

Մայիսի 16-ին ոստիկանության Հրազդանի բաժնում ապօրինի ծառահատման վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել։ Ըստ տվյալների՝ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի անտառահատվածում 32-ամյա քաղաքացին ծառեր էր ապօրինի կտրում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ տղամարդը ապօրինի հատել էր տարբեր տեսակի և տարբեր տրամագծի 37 ծառ և փայտանյութը բեռնել իր «Ֆորդ» ավտոմեքենան:

Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ավտոմեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31