168.am-ը «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց՝ «Կարմիր խաչը» ի՞նչ տեղեկություն ունի հայ գերեվարված զինծառայողների վերաբերյալ, արդյո՞ք կապ հաստատել են Ադրբեջանի «Կարմիր խաչի» իրենց գործընկերների հետ։
2020-ի նոյեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված անհայտ կորածների և գերեվարվածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ստեղծման օրվանից ստացվել է 1694 դիմում զինծառայողների և կամավորների հարազատներից: Այդ դիմումների մեջ ներառված են հաստատված և ենթադրյալ գերեվարվածները, գերությունից վերադարձածները, շրջափակումից դուրս բերվածները, ինչպես նաև այն զինծառայողները, որոնք տևական ժամանակ կապի դուրս չեն եկել հարազատների հետ:
Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորմանը նվիրված արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 28-ին, ժամը 8.00-ից 11.00-ն ընկած ժամանակահատվածում, տրանսպորտային միջոցների և քաղաքացիների համար մուտքը փակ կլինի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:
Նորիկ Հ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Վերաբաշխում բյուջեում. ԿԳՄՍ նախարարությանը 586 միլիոն դրամ կհատկացվի
Իշխանություններն սկսել են ավելի ու ավելի հաճախ կազմակերպել ցուցադրական շոուներ, որպեսզի ցույց տան, թե հանրության մեջ կան մարդիկ, որոնք պատրաստ են քվե տալ իրենց:
Մայիսի 9-ի երեկոյան Մեծամոր քաղաքում կողոպուտ էր կատարվել։ Ժամը 22.30-ի սահմաններում Միկրոշրջան 1-ին թաղամասի սուպերմարկետի մոտ մի կնոջ պարանոցից հափշտակել էին ոսկյա շղթա՝ կախազարդով, և դիմել փախուստի: Տուժողը ոստիկանության Մեծամորի բաժին էր ահազանգել։
Մայիսի 21-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ 67-ամյա տղամարդը իր տանն ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչի կողմից մի շարք ուսանողների ընթացիկ քննությունների, ստուգարքների, կուրսային և ԲՈՒՀ-ի ավարտական աշխատանքների դրական արդյունքներն ապահովելու համար առևտրային կաշառք, կաշառք ստանալու, ինչպես նաև մեկ այլ անձի կողմից դրանց օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Գերծանրաբեռնված նավը, որի վրա եղել է 160 մարդ, Նիգերիայի հյուսիս-արևմուտքում խորտակվել է, ավելի քան 100 մարդ համարվում է անհետ կորած:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Խոսե քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան տուժածներ:
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 23 կուսակցություն և 4 դաշինք:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այն նախատեսված է հունիսի 1-ի միջոցառումների համար, սակայն կազմակերպիչը Քաղաքապետարանը չէ, այլ «Բյուրո» ՍՊԸ-ն:
Նրա փոխանցմամբ՝ հետաքննական «ճանապարհորդությունն» սկսել է Ուխտասարի հատվածից՝ Սիսիանի օդանավակայանի մոտակայքից։
Սեւան քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցի աշակերտ Մհեր Հարությունյանը հաղթող է ճանաչվել Տոլմայի համահայկական 10-րդ փառատոնում, որը տեղի է ունեցել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում` բազմատեսակ տոլմաների ցուցադրությամբ, համերգային ծրագրով:
Ռուս ժողովրդի մեծամասնությունը (ռուսաստանցիների ավելի քան 80% -ը) Բելառուսի հետ միասին Հայաստանը համարում է իրենց ամենամոտ դաշնակիցը:
Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գումարված քահանայից ամենամյա հավաքի մասնակիցները ժողովի ավարտին հանդես եկան հայտարարությամբ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյանի մահվան կապակցությամբ:
«Ուսուցիչը գորգ է գործում ՝ այն հույսով, որ վաղը եթե լինեն արտադրական հնարավորություններ, ապա ինքը ևս ներգրավվի և աշխատանք ունենա, որովհետև օգնություններով ընտանիք պահելը ճիշտ չէ և հնարավոր չէ: Ես տեսնում եմ, որ Արցախից բռնի տեղահանվածները միտված են փնտրել աշխատավայր: Մեծ մասը զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով, մեղվաբուծությամբ: Այսօր այդ հողատարածքը չկա, արտադրությունը զրոյից սկսելու հնարավորությունը ևս չկա: Օրինակ՝ մեղվաբուծությամբ զբաղվելու ոչ տարածք կա, ոչ էլ ֆինանսական աջակցություն»,- եզրափակեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ հունիսի 1-ից բաց տարածքում դիմակներ չեն կրելու, որոշակի փոփոխություններ կլինեն նաև փակ տարածքների հետ կապված։
։ Մայիսի 25-ին տեղացած կարկուտը վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի ճամբարակ խոշորացված համայնքի Վահան գյուղի տնտեսություններին։
Օդի ջերմաստիճանը մայիսի 26-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:
Մայիսի 25-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքում «ՈւԱԶ-3909» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 81-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատները չորս օր շարունակ հրդեհաշիջման աշխատանքներ և հերթապահություն են իրականացնում Մասիս քաղաքի աղբավայրում: Այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 09։32-ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
2021թ. մայիսի 25-ին` ժամը 19:30-ին, «Շենգավիթ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ:
Արցախում մայիսի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հայտնաբերվել։
Երեկ՝ մայիսի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Մայիսի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մայիսի 15-ից որպես անհետ կորած որոնվող, 1984 թ. ծնված Գոռ Համբարձումյանի դիակը՝ կիսանեխված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: