Բաժիններ՝

Շրի Լանկան 10 օրով դադարեցնում է արտասահմանից ուղևորների մուտքը

Շրի Լանկան 10 օրով դադարեցնում է արտասահմանից ուղևորների մուտքը կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը վերահսկելու համար: Այդ մասին հաղորդել է քաղաքացիական ավիացիայի վարչությունը:

«Շրի Լանկայի բոլոր միջազգային օդանավակայաններն ուղևորների վայրէջքը Շրի Լանկա չեն թույլատրի 2021 թվականի մայիսի 21-ի ժամը 23:59-ից (Շրի Լանկայի տեղական ժամանակով) մինչև 2021 թվականի ժամը 23:59-ը (Շրի Լանկայի տեղական ժամանակով)՝ նպատակ ունենալով երկրում վերահսկել COVID-19-ի հետ կապված իրադրությունը»,-ասվում է վարչության հաղորդագրության մեջ:

Դրա հետ մեկտեղ իշխանությունները կթույլատրեն տարանցիկ ուղևորների մուտքը, եթե նրանց չվերթը կղզի պետության օդանավակայաններից կատարվի ոչ ուշ, քան ժամանելուց 12 ժամ անց, միջազգային չվերթների մեկնումը, ինչպես նաև բեռնատար և հումանիտար չվերթների ժամանումը: Շրի Լանկան վերապրում է համավարակի երրորդ ալիքը, նոր շտամով միայն մայիս ամսին վարակվել է ավելի քան 50 հազար մարդ:

Նախօրյակին կղզում արձանագրվել է հիվանդացության ռեկորդային աճ. կորոնավիրուս է հայտնաբերվել 3591 մարդու մոտ, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 144 հազար 425, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս