Բաժիններ՝

Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի «հնդկական» շտամի 10-ից ավելի դեպք

«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «հնդկական» տարբերակի 10-ից ավելի դեպք, բայց դրանք վտանգավոր չեն: «Այսօր արդեն տասից ավելի կլինեն «հնդկական» շտամները, բայց դա սովորական պատմություն է»,-ասել է Պոպովան՝ մայիսի 20-ին «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Վեստի» ծրագրում Նայիլ Ասքեր-զադեին տված հարցազրույցում: Նա նաեւ ասել է, որ «նոր շտամներով հիվանդների թվաքանակը, իհարկե, կաճի»: Պոպովայի խոսքով՝ 550-ից ավելի են նրանք, ովքեր վարակվել են բրիտանական շտամով, արդեն տասնյակներով է հաշվվում հարավաֆրիկյանը»:

Պոպովան հայտարարել է, որ Ռուսաստանում չկա կորոնավիրուսի «հնդկական» շտամ, որը նշանակալի մուտացիաներ ունի: «Հնդկաստանում այսօր հնդկական կորոնավիրուսի առավելապես երեք տարբերակ կա. (…) դրանցից մեկը, որը շատ նշանակալի մուտացիաներ ունի, որը դեռ հետազոտություն է պահանջում, ահա այդպիսին Ռուսաստանում չի հայտնվել, այն չկա»,-մայիսի 20-ին Պոպովան հայտարարել է հարցազրույցում: «Նաեւ դա տարածումը չկա, իսկ ռուսաստանյան պատվաստանյութերը պաշտպանում են բոլոր շտամներից:

Այսօր մենք զբաղվում ենք հետագա հնարավոր մուտացիաների կանխատեսմամբ, եւ առայժմ ինչ-որ նշանակալի ռիսկեր մենք մեզ համար չենք գտել»,-նշել է նա: «Մեր թեստերը հայտնաբերում են նոր կորոնավիրուսային հիվանդության՝ այսօր գոյություն ունեցող վիրուսների բոլոր տարբերակները»,-ճշտել է Պոպովան: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուլյանովսկի պետհամալսարանում սովորող Հնդկաստանի 16 ուսանողները հիվանդացել են կորոնավիրուսով, բայց «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել է, որ այդ վիրուսն «ավելի վտանգավոր չէ, քան սովորական կորոնավիրուսը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս