Աբովյան փողոցում իրավիճակը լարված է․ այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են հավաքվել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ

Mediaport-ի թղթակիցը սպանության վարից հաղորդում է, որ այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են հավաքվել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, որտեղ քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, տղամարդու դի կա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է կրակոցների հետևանքով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Դեպքի վայրում հայտնաբերվել սպանվածին պատկանող ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքնան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա։

Տեսանյութեր

Լրահոս