
Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպքեր չեն հայտնաբերվել

Արցախում հունիսի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 51 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25375-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2754 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7923 քաղաքացու հետազոտություն, որից 870-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում