
Հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը մահացել է

Մայիսի 31-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար էին բախվել «Տոյոտա», «ՎԱԶ-21083» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21083»-ի և «Մերսեդեսի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հունիսի 1-ին ոստիկանության Արտաշատի բաժին հիվանդանոցից հայտնել են, որ ժամը 05.30-ի սահմաններում վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված «ՎԱԶ-21083»-ի վարորդը՝ 40-ամյա Ստեփան Խուդավերդյանը, մահացել է:
Քննությունը շարունակվում է։