Տավուշի մարզի Չինարի գյուղում Ադրբեջանական հրետակոծությունից վնասվել է բնակիչներից մեկի տունը և հարակից հացի փուռը:
Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ
Կառավարության նոր նախագծով առաջարկվում է, որ պետական պաշտոնյաներն իրենց եկամուտները հայտարարագրելուց զատ՝ պետք է հայտարարագրեն նաև իրենց ծախսերը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 16-ին, ժամը 11։31-ին ահազանգ է ստացվել, որ «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված։
Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, 75 տարին լրացած կամ 14 տարին լրացած անչափահաս անձինք, ովքեր իրենց ընտրությամբ կենսաթոշակը կարող են ստանալ նաև կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով:
Ադրբեջանական զինուժը հուլիսի 16-ի գիշերը թիրախավորել է հայկական խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Տավուշի մարզի Այգեպար համայնքը։
Կառավարությունն այսօր իր համաձայնությունը տվեց, որպեսզի ոստիկանությունը կազմակերպի գաղտնի մրցույթով գնման գործընթաց՝ ոստիկանության զորքերի համար ճաշարանային սննդի մատակարարման ծառայություններ ձեռք բերելու համար:
Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմի 4 անդամներին: Զինծառայութունից ազատվեցին Լուկաս Ջեյմս Ֆիշերը, Ալին Ֆուլլեր Հեսսը, Էնդրյու Մրֆի Չրաբասցըև Կրիս Քայլ Յանկուն:
ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը Կառավարության այսօրվա նիստում իր դժգոհությունն ու մտահոգությունը փորձեց հայտնել տեղեկատվական դաշտում առկա խնդիրների վերաբերյալ, մասնավորապես նշելով որոշ կայքերում ոչ ճիշտ տեղեկության տարածումը։
Արտակարգ իրավիճակների նախարար ֆելիքս Ցոլակյանը կառավարության նիստում վարչապետին ներկայացրեց ԱՒՆ ուժերի կատարվող աշխատանքը Տավուշի մարզում, ասաց, թե մեր զինծառայողները ռմբակոծվող բոլոր գյուղերում աշխատում են բնակչության հետ։
Մինչ կառավարության նիստի մեկնարկը կառավարության անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած լարվածության հետևանքով զոհված ՀՀ ԶՈՒ մայոր Գարուշ Համբարձումյանի, ԶՈՒ կապիտան Սոս Էլբակյանի, ԶՈՒ կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանի և Գրիշա Մաթևոսյանի հիշատակը:
Կառավարության նիստի մեկնարկին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով երկրում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ իրավիճակին, ասաց, թե դեռ բացարձակ թվով բավական շատ դեպքեր են արձանագրվում:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Ա.Վարդանյանի կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթում կատարելու, իր նախկին մերձավորի առևանգումը, նրա նկատմամբ կողոպուտ և սպանության փորձ կազմակերպելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:
Ադրբեջանի սադրիչ գործողությունների արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին սկսված մարտերը թուլացել են, հայկական կողմը զոհեր չունի:
Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր։
Ադրբեջանական կողմը դարձյալ այսօր հրետանակոծել է Հայաստանի Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը (Այգեպար և այլն)։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Այս պահին մարտերը շարունակվում են։ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի
Հուլիսի 15-ին, ժամը 20։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Հաղթանակի կամրջից։
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Այգեպար գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի այսօրվա հարվածների վերաբերյալ տեսանյութ է տարածել:
«Սիրելի տավուշցիներ, խնդրում եմ ցուցաբերել ծայրահեղ զգուշություն, պատսպարվել թաքստոցներում և ապաստարաններում։
Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։
Հուլիսի 11-ին ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Գյումրու Սևակի փողոցի սրճեփ սարքի մետաղադրամների պահոցը և փող գողացել:
Նախնական տվյալներով` դրամապանակում եղել էր 7100 ռուբլի, 10 եվրո, 193 հազար դրամ, ինչպես և նույնականացման ու բանկային քարտեր։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տուժողից հաղորդում ընդունեց։
Ղազախստանի քոլեջներն ու համալսարաններն ուսումնական տարին հեռավար ձեւաչափով կսկսեն կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով:
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 16-ին ժամը 9.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքի կենտրոնական թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի 2 շենքի, Հանրակացարանային թաղամասի, 3, 4 միկրոշրջանների և դրանց կից հանրային բաժանորդների ջրամատակարարումը: