Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը ցավակցել է անվանի իրավաբանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի իրավաբան, պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախկին նախագահ, պրոֆեսոր Տարիել Բարսեղյանի մահվան կապակցությամբ: Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցություններն է հայտնել նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին ու սաներին:

«Տարիել Բարսեղյանը նշանակալի վաստակ և ներդրում է ունեցել Հայաստանի պետական իրավական համակարգի, իրավագիտության, իրավակիրառ պրակտիկայի զարգացման մեջ: Անգնահատելի է Տարիել Բարսեղյանի ծանրակշիռ ավանդը նաև բարձրակարգ իրավաբանական կադրերի պատրաստման գործում: Ջերմությամբ եմ հիշում մեր համատեղ դասախոսական աշխատանքի տարիները Երևանի պետական համալսարանում: Որպես աշխատանքային գործունեության և մարդկային փոխհարաբերությունների ուղենիշներ՝ Տարիել Բարսեղյանի համար առաջնային էին սկզբունքայնությունն ու պատասխանատվությունը, հարգանքն ու լայնախոհությունը. մարդկային այս բարձր որակներն էր պատգամում իր ուսանողներին ու սաներին, ընկերներին ու գործընկերներին»,- նշված է Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031