Բաժիններ՝

Ռուս խաղաղապահները Արցախում ԱԹՍ-ի հնարավոր կիրառումը կանխելուն ուղղված վարժանքներ են անցկացրել

Մարտական պատրաստության պլանային պարապմունքի շրջանակներում ռուսաստանցի խաղաղապահները վարժանք են անցկացրել` ուղղված Լեռնային Ղարաբաղում անօդաչուների կիրառմամբ հնարավոր խախտումները կանխելուն և Լաչինի միջանցքի դիտակետերում անվտանգության ապահովմանը:

Պարապմունքներն անցկացվել են վեց ուսումնական վայրում: Զինծառայողները մշակել են նոր մարտավարական հնարքներ եւ գործողություններ` ուղղված տեղակայման վայրից դուրս գալուն, БТР-82А զրահափոխադրիչներում տեղավորվելուն, պայմանական հարձակվողին շրջափակելուն և դիտակետի դեմ հնարավոր հարձակումը կանխելուն:

Պարապմունքների հատուկ առանձնահատկությունն է եղել դիտորդական կետի պատասխանատվության գոտում ԱԹՍ հայտնաբերման ուղղությամբ առաջադրանքների կատարումը՝ փակ հաղորդակցության ուղիներով Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարական կետին տեղեկատվության փոխանցմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031