Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում Շիրակի մարզի Բենիամին գյուղի մի բնակչուհի հաղորդում է տվել, որ նախորդ օրը Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնում գողացել են իր քրոջ բջջային հեռախոսը:
Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Շուլի Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դավիթ Ափոյանը իմ ընկերն է: Ինքը ուժեղ մարդ է, վստահ եմ երեկ տեղի ունեցածը առանձնապես մեծ բան չէր իր համար: Դավիթը նույնիսկ աջակցության կարիք էլ առանձնապես չունի: Որպես ընկեր ինձ հանգիստ եմ զգում»:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:23-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ոստիկանության Կումայրիի և Արթիկի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում ծառայություն իրականացնելիս նկատել են մի երիտասարդի, որի ձեռքում ատրճանակ է եղել։
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, Ազգային հակակոռուպցիոն խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` նշելով, որ բաց նամակով դիմում է ՀՀ Գլխավոր դատախազին՝ առաջարկելով քննել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ հանցանքի առկայության հարցը:
ՀՀ վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը հրապարակել է դեկտեմբերի 14-ին «Դվին» հյուրանոցում տեղի ունեցած գալա ընթրիքի ընթացքում նիվրատուների ցանկը. նրանք 84-ն են:
Դեկտեմբերի 25-ին ժամը 11:43-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 18-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի կողմից հիվանդանոցից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ոստիկանության զորքերն անցել է ուժեղացված ծառայության:
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 25-ից Երևան քաղաքի Ռուբինյանց փողոց №19, Նալբանդյան փողոց №59 (Կորյունի փողոցի վրա՝ Կորյուն-Չարենց-Նալբանդյան խաչմերուկ), Դ.Բեկի փողոց՝ Ռազմական ակադեմիայի դիմաց, Թբիլիսյան խճուղի №43/8, Մարգարյան փողոց №14 և №29/3 հասցեներին հարող չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան դեպքի առթիվ:
Դեկտեմբերի լույս 24-ի գիշերը ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքում հաղորդում ստացվեց, որ Բյուրեղավանի բնակարաններից մեկից գողություն է կատարվել։ Գաղտնի հափշտակել էին ոսկե շղթա։
«Մի աղբյուրից եկամուտ ենք ստանում, դա չենք ուղղում այլ խնդրի լուծմանը». «Լույսը» դեմ է քվեարկելու Երևանի բյուջեի նախագծին
Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը կարծում է, որ արվեստանոցների հետ կապված օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն:
Դեկտեմբերի 25-ին ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը հրավիրել էր մամուլի ասուլիս, որի հիմնական նպատակը ՀՀ-ում առկա հրդեհային իրավիճակի պարզաբանումն էր:
Դեկտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված զինված ուժերի զարգացման պլանի, սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կատարման ընթացքին, իրականացված աշխատանքներին և առաջիկա անելիքներին:
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն ամփոփեց տարին և տեղեկացրեց, որ 2019թ. կարևորագույն արդյունքներից մեկը աստղառաջացման նոր տիրույթի հայտնաբերումն է եղել, որը խմբավորում է IRAS 05168+3634, 05184+3635,05177+3636, 05162+3639 և 05156+3643 աղբյուրները:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տարեկան ամփոփիչ ասուլիսի սկզբում պլաստիկի դեմ պայքարի շրջանակներում բազմակի օգտագործման տոպրակներ նվիրեց լրագրողներին, որպեսզի օգտագործեն և սեփական փորձով կիսվեն իրենց շրջապատի հետ:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 08։02-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Այս մասին 168.am-ին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաիրա Հադությունյանը՝ նշելով, որ քրգործը կարճվել է 2019 թվականի դեկտեմբերի 9-ին։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տարեկան ամփոփիչ ասուլիսը սկսեց Արարատի և Արմավիրի մարզերում իրականացված աշխատանքների մասին լուրով: Նրա խոսքով՝ նշված մարզերում 8 խորքային հորի լուծարման և 43-ի կոնսերվացման շնորհիվ՝ խնայվել է շուրջ 3010 լ/վրկ ջրաքանակ, ինչն ավելին է, քան Երևան քաղաքում 1 տարվա ընթացքում սպառվող խմելու ջրի ծավալը: Նախարարն անդրադառնալով Սևանին՝ պնդեց, որ այս տարի լճից կատարվել է վերջին 5 տարիների նվազագույն ջրառը: Լրագրողի հարցին, թե 2020-ին մենք նորի՞ց կբախվենք Սևանի «կանաչելու» խնդրին, նախարարը դրական պատասխան տվեց:
«Երբ խոսում ենք նման գումարների մասին, 1 տարին երկար չէ տրանսպորտի հարցով զբաղվելու համար». Հայկ Մարության
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կանխել է մաքսանենգ ճանապարհով թմրանյութերի ներկրման հերթական փորձը։
Ալավերդու բժշկական կենտրոնի Շտապօգնության ծառայությունը դեկտեմբերի 25-ին կանչ է ստացել, Շտապօգնության բրիգադը բնակարանում հայտնաբերել է ընտանիքի 4 անդամների դիեր:
«Քաղաքապետարանը 2 ձնամաքրման մեքենա է նվեր ստացել «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ից». Հայկ Մարության
Ամանորին ընդառաջ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում այցելուների մեծ ներհոսքը նկատի առնելով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել սանիտարահամաճարակային անվտանգության օրենսդրության պահանջների ու նորմերի ճիշտ կիրառումը՝ անձնակազմի և այցելուների առողջության պահպանման նպատակով։
Դեկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 28-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Այս հնգամյա զարգացման ծրագիրը քարուքանդ եք արել, միջից կետերը հանել եք, չեք ընդունում, որ օրենքով գոնե հաշվետվություն պետք է ներկայացնեիք». Դավիթ Խաժակյան
Վրաերթ Երևան-Մեղրի ավտոճանապարհին։