Սպանել էր կնոջը, ապա փորձել ինքնասպան լինել
Հոկտեմբերի 31-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ եղբայրը սպանել է կնոջը և վնասել ինքն իրեն:
Դեպքի վայր՝ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի նշված տուն մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 52-ամյա տանտերը խեղդամահ է արել 46-ամյա կնոջը, ապա խոհանոցային դանակով վնասել ինքն իրեն՝ փորձելով ինքնասպան լինել: Ժամանած շտապօգնության խումբը տղամարդուն բուժօգնության է տեղափոխել հիվանդանոց:
Նա ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Լուսանկարը՝ ՔԿ-ի