
Մոսկվայի օդանավակայաններում 177 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Մոսկվայի «Վնուկովո», «Շերեմետևով» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է 177 չվերթ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, չվերթների հետաձգման պատճառն ուժեղ մառախուղն է:
Ըստ չվացուցակի՝ Մոսկվայի ժամանակով 10.07-ին «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 47 և չեղարկվել է 4 չվերթ, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 56 չվերթ, «Շերեմետևոյում» չեղարկել է 15 չվերթ, ևս 40-ը սպասում է թռիչքի:
Մոսկվայում և Մոսկվայի մարզում մառախուղ է ձևավորվել նախօրեին երեկոյան: Հիդրոմետկայանը եղանակային վտանգավորության դեղին մակարդակ է հայտարարել: