Ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4492 խախտում
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 1-ը պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4492 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 61 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 52, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 16 անձ։ 30 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 33-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։