
Ծաղկաշեն գյուղում կրակոցներ են հնչել

Հոկտեմբերի 31-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Ծաղկաշեն գյուղում կրակոցներ են հնչում, և որ նմանատիպ ձայն լսվել է նաև նախորդ օրը:
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 1-ին, ժամը 00.25-ին, Մխչյան գյուղից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 39-ամյա մի տղամարդ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ոստիկաններին է ներկայացրել «Բերետտա» և «Բենելի» տեսակի 12 մմ տրամաչափի որսորդական հրացաններ և հայտնել, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Մխչյան գյուղի Հարավ-Կովկասյան երկաթգծի հարակից պարսպապատ տարածքում որսորդական հրացաններից կրակել է ապակե շշերի ուղղությամբ:
Զենքերը վերցվել, փաթեթավորվել և կնիքվել են՝ փորձաքննության ուղարկելու նպատակով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն։