Բաժիններ՝

Հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող անձինք

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 9-ին, ժամը 16.20-ին, Արթիկ քաղաքի Գ. Նժդեհի փողոցի սկզբնամասից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Էդգար Խ.-ին, որը հունվարի 5-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Էդգար Խ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել նախաձեռնողին:

***

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 8-ին, ժամը 03.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և նույն օրը, ժամը 06.20-ին, բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արսեն Մ.-ն, որը 2008 թ. ապրիլի 18-ից Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Արսեն Մ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է նախաքննական մարմնին և դատախազությանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս