
Երեք տարվա մեջ մի հատիկ բնակարան չի տրամադրվել, կարո՞ղ եք Գյումրիում կառուցված մի բան աչքներս մտցնեք․Վահան Թումասյան

Երեք տարվա մեջ մի հատիկ բնակարան չի տրամադրվել, նախորդ իշխանությունների ծրագրերից մի քանի մետր ասֆալտապատումից բացի ոչ մի բան չի արվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը։
«Որևէ ներդրում չի արվել, աշխատատեղ չի բացվել, ցրտհարության, թշվառության ու սովի մատնված ժողովրդին չեն տեսնում, թողնես միայն մեծ-մեծ խոսեն: Տեղականից սկսած մինչև վարչապետ, կարող եք Գյումրիում կառուցված մի բան աչքներս մտցնեք: Լավ սուտ խոսելով մինչև ուր եք հասնելու…»,- գրել է նա։
Հիշեցենք, որ այսօր՝ փետրվարի 17-ին, Շիրակի մարզպետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր Գյումրին նորովի կառուցելու մասին՝ հայտարարելով, որ Գյումրիի՝ նորովի կառուցելու գործընթացը, ըստ էության, արդեն սկսվել էր եւ շարունակվում է։