«Ներկայումս կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ քննիչի միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումը Վերաքննիչ քրեական դատարանում դատական ստուգման փուլում է գտնվում, քանի որ հսկող դատախազի կողմից նշված որոշման դեմ բողոք է ներկայացվել»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը՝ հավելելով, որ Սոնա Մնացականյանի հայրը դիմել է կալանքի նիստին ներկա գտնվելու հարցով, քանի որ դատավորին բացատրություններ ներկայացնելու ցանկություն ունի, այդ թվում՝ խափանման միջոցի հիմքերի վերաբերյալ:
ՀՀ Կոտայքի մարզում մայիսի 1-ից նոր ավտոբուսներ են սկսել աշխատել, իսկ մեկ օր անց ուղեվարձը թանկացել է, և, ինչպես բնակիչներն են պնդում, 50-100 տոկոսով:
Պարզվել է, որ փլուզվել է Ձորագետ գետի վրա կառուցված Ստեփանավան քաղաքից դեպի ձորի հանգստյան գոտիներ տանող մետաղական կամուրջը (մոտ 10 մ երկարությամբ)՝ մասամբ. շրջվել է «ZIL» մակնիշի բեռնատարը, տուժածներ չկան։
Անհրաժեշտ է համարվել նաև այն դեպքերով, երբ անչափահասի նկատմամբ ենթադրյալ հանցանք կատարողը նրա ծնողն է կամ երեխայի դաստիարակության պարտականություն ունեցող այլ անձը, պարտադիր քննության առարկա դարձնել վերջիններիս կողմից երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքները՝ արժանացնելով դրանք համապատասխան իրավական գնահատականի:
Մայիսի 15-ին Բազումի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում բաժին բերման ենթարկվեց մետաղների ընդունման կետի աշխատակիցը՝ իր վարած բեռնատարով հանդերձ, որը բարձված էր խողովակով:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 2-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի՝ 1-ին և 3-րդ թաղամասերի ջրամատակարարումը:
Շուրջ 2.5 ամիս առաջ 168.am-ը մահվան ելքով մի դժբախտ դեպքի (կամ միգուցե հանցագործության) վերաբերյալ տեղեկություն էր հրապարակել, որի գլխավոր գործող անձի մասին շատ հետաքրքիր ինֆորմացիա էր մեզ հասու դարձել:
Օդի ջերմաստիճանը հունիսի 2-5-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Հունիսի 1-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանի Սիչուանի հարավ – արեւմտյան նահանգում: Այդ մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը:
Հունիսի 1-ին, ժամը 10։34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դովեղ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Կապիտուլյանտ Նիկոլի արձանի գլուխը Վանաձորի Հայքի հրապարակում է»։
Մայիսի 25-ին, ժամը 09.40-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 82-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հայաստանում գործում է 5 պետական մանկատուն, որտեղ ապրում է ծնողական խնամքից զրկված 591 երեխա: Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, երեխաների օրը տոն դարձնելու և հատուկ հաստատությունների կարիքները հոգալու նպատակով, բարերար Կարեն Վարդանյանը ավտոմեքենաներ, անհրաժեշտ գույք, կենցաղային տեխնիկա, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարեցված սայլակներ և հատուկ աթոռներ է նվիրել մանկատներին:
Հայ ընտանիքներում ընդունված է երեխաների համար ոչինչ չխնայել, նրանց շրջապատել հոգատարությամբ ու սիրով և մեր փոքրիկ քաղաքացիների հանդեպ նույն վերաբերմունքը պետք է լինի նաև ամբողջ հասարկության կողմից:
Նույն օրը՝ ժամը 14:00-ին «Զանգակ» հրատարակչության կողմից կհայտարարվի Ամառային ընթերցանություն 2022-ի մեկնարկը։ Ժամը 19:00-ին տեղի կունենա Հայաստանի բեսթսելերների ցանկը գլխավորող «Հարրի Փոթեր» վիպաշարի հինգերորդ հատորի՝ «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» շնորհանդեսը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 30-ին բաժին է ներկայացել 31-ամյա Մհեր Մ.-ն, որը մայիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով:
Մայիսի 29-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել 26 տարեկան երկու երիտասարդ: Ձեռնարկած միջոցառումների արդյունքում Մասիսի ոստիկանները պարզել են, որ գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է համաքաղաքացի 24-ամյա երիտասարդը:
Քաղաքի ոստիկանությունը դիմել է հասարակությանը՝ խնդրելով աջակցել գողության մասին տեղեկություններ գտնելու հարցում:
Չնայած ես ճշտեցի, որ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի՝ Հայրապետյան Լիլիթը, ներկայիս տխրահռչակ ՄԻՊ-ի մոտ ազգականուհին է, ու դրանով ամաչելու պահը փակվեց. սա ոչ թե պատահականություն, այլ լավ էլ դիտավորություն է։
2022 թվականի մարտի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրեց, որ Հայաստանի երեք մարզում՝ Կոտայքում, Արմավիրում ու Արարատում, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել ու անցկացրել է միասնական երթուղային օպերատորի մրցույթ։ Կոտայքի մարզում մրցույթում հաղթող է ճանաչվել «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ն, որն արդեն իսկ ներկրել է 80 միկրոավտոբուս։ Առաջիկայում ընկերությունը կներկրի ևս 70 ավտոբուս և մայիսի վերջից արդեն 150 միկրոավտբուսով կսպասարկի Կոտայքի մարզի համայնքները։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 1-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի` 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը:
«Մեկ ոստիկանի ցուցմունքով է կալանավորվել Իգոր Խաչատուրովը, բայց այդ գործողությունն իրականացնելիս փնթիության աստիճանն այնքան մեծ է, որ նույնիսկ իրենք իրենցով՝ քննչական մարմին, ոստիկանություն, այդ ցուցմունքները չեն կարողանում այնպես ներկայացնել, որ նախ՝ մեկը մյուսին չհակասի, և երկրորդ՝ գոնե օբյեկտիվ իրականությանը մի քիչ մոտ լինի»։
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների համաձայն` 16 տարեկանից բարձր բնակչության 27.9 տոկոսը ծխում է:
Պատերազմում զոհված մայորի դուստրն ու ընդդիմադիր ակտիվիստը պսակադրվեցին Ֆրանսիայի հրապարակում
Ամեն տարի մայիսի 31-ին նշվում է «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը, որն ԱՀԿ-ն սահմանել է 1987 թվականին՝ հանրության ուշադրությունը ծխախոտի մահացու հետևանքների վրա հրավիրելու համար:
Պետական մտածողությամբ քաղաքացու, օրինակելի մարդու, լավ ընկերոջ հիշատակը միշտ կմնա նրան ճանաչողների սրտերում:
«Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել ապացույցներ բժշկական կենտրոնի նախկին տնօրենի կողմից, նաև բուժկենտրոնի մի քանի աշխատակիցների հետ խմբի կազմում, այլ քաղաքացիների օժանդակությամբ պաշտոնական կեղծիք, պաշտոնական լիազորությունների չարաշահում, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնման և յուրացման եղանակներով ՓԲԸ-ի ֆինանսական միջոցներից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու բազմաթիվ կոռուպցիոն հանցավոր արարքների վերաբերյալ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: