
Օդի ջերմաստիճանը հունիսի 2-5-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Հունիսի 1-6-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 2-5-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունիսի 1-5-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ, հունիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 35.30C (1990 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.60C (1978 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 19.30C