Բաժիններ՝

FLYONE ARMENIA ավիաընկերության ուղևորների թիվը հատել է 100.000-ի սահմանը

FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հայտնում է, որ ավիացիոն շուկա մուտք գործելուց ավելի քան 6 ամիս անց արդեն տեղափոխել է 100․000 ուղևոր:

Ավիաընկերությունից հիշեցնում են, որ արագ զարգացող ընկերությունը ժամանակակից նավատորմի և մասնագիտական բարձր որակներ ունեցող անձնակազմի շնորհիվ վստահորեն իրականացում է ուղևորներին հասանելի ավիացիոն ծառայություններ մատուցելու առաքելությունը։

FLYONE ARMENIA ավիաընկերության առաջին չվերթը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 18-ին։ Ընկերությունն արդեն իսկ թռիչքներ է իրականացնում դեպի Եվրոպայի, Ռուսաստանի Դաշնության և Մերձավոր Արևելքի քաղաքներ, մասնավորապես՝ Մոսկվա, Սոչի, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Քիշնև, Բեյրութ և Թբիլիսի։

Ընկերությունից նշում են, որ նախատեսում են ավելացնել շահագործվող ինքնաթիռների թիվն ու ընդլայնել իր ավիացիոն ուղղությունների քարտեզը՝ մատուցելով միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930