
Մահացել է երգիչ Յուրի Շատունովը

Քառասունութ տարեկանում կյանքից հեռացել է ռուսական էստրադայի երգիչ, «Լասկովի մայ» (Ласковый май) խմբի նախկին մեներգիչ Յուրի Շատունովը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հունիսի 23-ին գործակալությանը հայտնել է Շատունովի մամուլի քարտուղար Արկադի Կուդրյաշովը:
«Այսօր շտապօգնության մեքենայում Յուրի Շատունովի սիրտը կանգ է առել»,- նշել է Կուդրյաշովը: