«Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ, ՄԱԿ-ի փորձագետ, գյուղատնտեսության ոլորտի մասնագետ Սարգիս Սեդրակյանը 168․am-ի հետ զրույցում անդրադարձավ հացահատիկային կուլտուրաների մշակման և սպառման՝ աշխարհում այս պահին առկա իրավիճակին և Հայաստանի պարենային մարտահրավերներին։
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես, նշված է.
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են. «Հարգելի՛ քաղաքացիներ, նման կեղծ հաղորդագրություն է տարածվում։ Պետք չէ հավատալ ու որևէ տվյալ փոխանցել։ Կեղծիք է»։
Հուլիսի 12-ին, ժամը 13։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Կապուտակ Սևան լողափի տարածքում, քաղաքացին հեծանվանավակով հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն մոտենալ․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Հուլիսի 12-ին, ժամը 13։14-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին՝ Նորավան գյուղի էլեկտրական ենթակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բացահայտվել և կանխվել են Հայաստանի տարածքում տարբեր դեղատների միջոցով իրականացվող ՀՀ-ում չգրանցված դեղերի մանրածախ վաճառքի դեպքեր: Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տարածած հաղորդագրությունից:
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 12-17-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Վաղարշապատի բաժնի ծառայողները ահազանգողի նշած վայրում հայտնաբերել էին Էջմիածնի բնակիչ, 1964 թվականին ծնված Մեխակ Թամոյանի դին։ Մարմնին վնասվածքներ կային՝ քերծվածքներ, սալջարդ, արնազեղումներ, կոտրվածքներ և այլն։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սահմանադրության օրն առանձին պարգևավճարներ նախարարությունում չեն ստացել։
44-օրյա պատերազմում անհետ կորած Պապ Այվազյանի հայրը՝ Գարիկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է կրտսեր Պապի ծնվելու մասին։
Ամեն օր չէ, որ iGaming ընկերությունը կարող է հանդես գալ սպորտի մեծանուն կուռքի հետ համագործակցության լուրով։ Դիջիթեյնի պարագայում ՝այսօր հենց այդ օրն է։
Հայաստանում հաջորդ տարի նախատեսված է կենսաթոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի բարձրացում: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որը բազմաթիվ մասնագետների և քաղաքացիների շրջանում մի շարք հարցեր է առաջացրել: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ ի սկզբանե ոչ թե քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին պետք է պարտադրեին անկանխիկ գործարքներ կատարել, այլ դարձնեին դա կամավոր:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիսուսի մոնումենտալ արձանը կանգնեցնելու գաղափարի մտահղացումից ի վեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահ է եղել՝ դեմ կարծիք ունեցողներ ու ընդդիմախոսներ միանշանակ լինելու են։
Հուլիսի 12-ին, ժամը 00։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռ․ Մելիքյան փողոցում այրվում է էլեկտրական ենթակայան:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Հուլիսի 9-ին, առավոտյան ժամը 10-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ ստացվեց «Հրազդան» բժշկական կենտրոնից: Հայտնեցին, որ մահացած վիճակում տեղափոխվել է Երևանի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ:
Հուլիսի 12-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրում գործարկվելու է շչակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ–ից՝ հորդորելով չանհանգստանալ:
Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, տարածքների սահմանազատման, գովազդային վահանակների ամրացման, ապամոնտաժման աշխատանքներ. զոհեր և տուժածներ չկան:
Փրկարարները տուժածներից մեկին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Zil 130» մակնիշի բեռնատարի գազի բալոնի փականը:
Երկրի վրա մարդկանց թիվը 2022 թվականի նոյեմբերի 15-ին կհասնի 8 միլիարդի: Հուլիսի 11-ին այս կանխատեոումն է ներկայացրել ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտը:
Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները հուլիսի 9-ին Արտենի գյուղում հայտնաբերել և ոստիկանության Թալինի բաժին բերման են ենթարկել 42-ամյա Աշոտ Վ.-ին, որը հուլիսի 6-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Գինեմոլություն բառը, ըստ Մալխասյանցի հայերեն բացատրական բառարանի, նշանակում է գինեմոլ լինել, գինեմոլի հատկություն ունենալ: Ճիշտ է, որ գինեմոլություն ասելով՝ հասկանում ենք գինուն մոլի դարձած անձի վիճակ, սակայն ընդարձակ իմաստով հասկանում ենք ալկոհոլային խմիչքների բոլոր տեսակների մոլությունը, լինեն դրանք օղի, վիսկի, շամպայն, գարեջուր, կոնյակ, ջին թե այլ:
Հուլիսի 9-ին, ժամը 01.10-ին, ոստիկանություն հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ հուլիսի 8-ին, ժամը 22.00-ին, իր «Օպելով» ուղևոր է տեղափոխել Հաղթանակ թաղամաս, իսկ պատվերի ավարտից հետո նկատել է, որ պայուսակը, որը մոռացել էր մեքենայի հետևի նստելատեղին, չկա. պայուսակում 70.000 դրամ, փաստաթղթեր, բանկային քարտ և մեքենայի բանալին էին:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, մեկտեղ նշելով, որ ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Մայրաքաղաքի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից մինչև Չարբախի շուկա շահագործվող տրոլեյբուսային հ.2 ուղեգծում Երևանի քաղաքապետի որոշմամբ կատարվել է մասնակի փոփոխություն:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի գլխավոր օդանավակայանի կենտրոնական տերմինալներից տարհանվել են հազարավոր ուղևորներ՝ կապված սպասասրահներից մեկում պայթուցիկ սարքի տեղադրման մասին հաղորդագրության հետ:
6 հոգի, այդ թվում՝ երեխաներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:
Հուլիսի 10-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, հերթական շրջայց կատարելիս, տեղամասերից մեկի քողարկող պատի փշալարերի վրա նկատել են կասկածելի պոլիէթիլենային շիշ: