Բաժիններ՝

Ուղևորուհին գողացել է վարորդի պայուսակը

Հուլիսի 9-ին, ժամը 01.10-ին, ոստիկանություն հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ հուլիսի 8-ին, ժամը 22.00-ին, իր «Օպելով» ուղևոր է տեղափոխել Հաղթանակ թաղամաս, իսկ պատվերի ավարտից հետո նկատել է, որ պայուսակը, որը մոռացել էր մեքենայի հետևի նստելատեղին, չկա. պայուսակում 70.000 դրամ, փաստաթղթեր, բանկային քարտ և մեքենայի բանալին էին:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: 62-ամյա կինը ներկայացել է Մալաթիայի բաժին և պարտավորվել ներկայանալ նախաքննական մարմնին:

Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031