Բաժիններ՝

Մահվան ելքով վրաերթ իրականացնող երիտասարդը հայտնաբերվել է

Մայիսի 31-ին, ժամը 13.55-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ տղամարդու դի կա։
Վաղարշապատի բաժնի ծառայողները ահազանգողի նշած վայրում հայտնաբերել էին Էջմիածնի բնակիչ, 1964 թվականին ծնված Մեխակ Թամոյանի դին։ Մարմնին վնասվածքներ կային՝ քերծվածքներ, սալջարդ, արնազեղումներ, կոտրվածքներ և այլն։

Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում հարուցվել էր քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Մեխակ Թամոյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով Վաղարշապատի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ Մեկ ամսից ավելի տևած հետևողական աշխատանքի շնորհիվ նրանք պարզեցին, որ տղամարդուն վրաերթի են ենթարկել, նախնական տվյալներով, մայիս 30-ից 31-ն ընկած ժամանակահատվածում։ Պարզվեց նաև, որ «Ֆորդով» վրաերթի ենթարկողը Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի 28-ամյա բնակիչ է։

Նա հուլիսի 11-ին հայտնաբերվել, ձերբակալվել, ապա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։

28-ամյա տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք։

Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս