
Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու ГАЗ 53-ը, կա 6 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ. Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
6 հոգի, այդ թվում՝ երեխաներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: