Բաժիններ՝

Սոֆիայի օդանավակայանից տարհանվել են հազարավոր ուղևորներ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի գլխավոր օդանավակայանի կենտրոնական տերմինալներից տարհանվել են հազարավոր ուղևորներ՝ կապված սպասասրահներից մեկում պայթուցիկ սարքի տեղադրման մասին հաղորդագրության հետ: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:

Նախնական տվյալներով՝ ահազանգը ստացվել է տեղական ժամանակով ժամը 16:04-ին։ Անհայտ անձը, ով զանգահարել է փրկարար ծառայության գլխավոր համարին, հայտարարել է Սոֆիայի օդանավակայանի աշխատանքը ապակայունացնելու մտադրության մասին։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում: Միայն նշվում է, որ դեպքի վայր ժամանած մասնագետները վտանգավոր առարկաներ չեն հայտնաբերել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031