Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Եվրոպայում առաջատարներից համարվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձի փոխանակման նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի գլխավորած պատվիրակությունը:
Կառավարությունը հոկտեմբերի 14-ի նիստում 329 մլն դրամ հատկացրեց էկոնոմիկայի նախարարությանը «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման՝ 2021 թվականի պետական աջակցության» ծրագրի համար:
Հանրապետության նախագահը ողջունել է ուկրաինական պատվիրակության այցը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցության ամրապնդումը:
Երկու օր առաջ Արցախի առողջապահության նախարարը, պետնախարարը եւ մարդու իրավունքների պաշտպանն այցելել են հոկտեմբերի 14-ին Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ կրակ բացելու հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներին:
Հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 14:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.22⁰ և արևելյան երկայնության 45.67⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի՝ Ղազախ քազաքից 30 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ:
Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին և 20-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ռուբեն Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, հոկտեմբերի 19-ին, ժամը 18.00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը։
2021թ. հոկտեմբերի 15-ին Տավուշի մարզի բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ եղբայրն իրեն պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով հոկտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։
Հոկտեմբերի 17-ին կատարվել է 176 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք է գրանցվել:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերին պատկանող Իլ-76ՄԴ օդանավերով Երևան է հասցվել հերթական հումանիտար բեռը՝ նախատեսված Արցախում բնակվող բազմազավակ և տեղահանված ընտանիքների համար:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 09։23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գործարանային 15 հասցեի մոտակայքում բեռնիչը կողաշրջվել է. կա տուժած։
Սեպտեմբերի 5-ին, ժամը 19.10-ին, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 6-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 22-ամյա վարորդը և 21-ամյա ուղևոր Լեռնիկ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
10:00-16:00 Վայք քաղաք` Մյասնիկյան, Վարդաձոր, Շահումյան, Տերյան, Ալավերդյան, Կամոյի, Երիտասարդական փողոցներ մասնակի, Երկրաբանների, Արշավիր Մելիքյան, 26 կոմիսարների փողոցներ մասնակի, Ջերմուկի խճուղի մասնակի և «Վեոն Արմենիա», «ՎիվաՍել ՄՏՍ», «Յուքոմ» բջջային օպերատորների կայաններ, Հեռուստակայան ոչ բնակիչ-բաժանորդ, Գլաձոր գյուղ մասնակի։
Հիշատակդ վառ, Էրիկ ջան։ Քեզ միշտ հիշելու ենք։ Դու միշտ կաս, դու ողջերից էլ ողջ ես։ Հավերժ փառք քեզ»։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունն են բացահայտել:
Սակայն Աստված ընտրեց հենց Աբրահամին՝ հավատալով, որ նա կարող էր պատասխանել Իր կոչին: Եվ ամենինչ այդպես էլ եղավ, ինչի արդյունքում Աբրահամը դաշինքի մեջ մտավ Աստծո հետ, դրանով իսկ կատարելով մի քայլ, որն հանդիսանում էր Ադամի արարքի ճիշտ հակառակը:
Տաղավարահարաց Տոնից հետո Հիսուս մնում է Հուդայում ՝ Երուսաղեմից ոչ հեռու գտնվող մի տեղում և երբեմն-երբեմն երևում է Սուրբ քաղաքում: Այդ ժամանակ քարոզչությունից վերադառնում են յոթանասուն աշակերտները, ովքեր մեծ ուրախությամբ վկայում են.
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 13։31-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արևադաշտ գյուղի Գևորգ Չաուշ փողոցի տներից մեկի տանիքում։
Ինքս Ռուբեն Սահակյանի հետ ծանոթացել եմ 1997թ․, քաղաքական դատավարությունների ժամանակ։ Ես հասարակական պաշտպան էի, Ռուբեն Սահակյանը՝ փաստաբան։ Նրա խորհրդով հետագայում ավարտեցի իրավաբանական ֆակուլտետը և դարձա փաստաբան։
Քրիստոնեության հիմնադրումից ի վեր բազմաթիվ սրբավայրեր են կառուցվել սրբերի շիրիմների և մասունքների վրա, ուր նրանց հիշատակությունների առթիվ տոնական Ս. Պատարագներ են մատուցվել, և հիշատակելի սրբերն իրենց բարեխոսական աղոթքներով աղոթակից են դարձել զինվորյալ եկեղեցու անդամներին:
Ահազանգերի համաձայն՝ ոստիկանները պարզաբանել են, որ պետք է հարուցված քրեական գործի շրջանակում դատարանի որոշման հիման վրա շտաբում իրականացնեն խուզարկություն, բայց ըստ ահազանգի՝ դատարանի որոշումն անօրինական է:
Գյումրիում ընտրատեղամասերից շատերը հարմարեցված չեն հատուկ կարիքներ ունեցող անձանց համար: Ինչպես համապետական, այնպես էլ Գյումրիում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին բցված տեղամասերից շատերի մուտքերի մոտ չկան թեքահարթակներ, կամ էլ՝ լինելու դեպքում նորմերին չէին համապատասխանում:
Քրիստոս եկավ աշխարհ ու տվեց ներողամտության ու եղբորը, յուրայինին սիրելու դասը։ Մենք քրիստոնյա չենք, եթե սա մեզ համար ապրելակերպ չէ։ Եթե միմյանց հանդեպ ներողամիտ լինելը, իրար ընդունելը, իրար կարեկցելը ապրելու առանցք չէ՝ հատկապես նման դժվար ժամանակներում։
Մահացել է ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ին կեսօրից հետո, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:
Արարատի մարզի բնակավայրերում բջջային կապի ծածկույթ ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման ոլորտում կոռուպցիոն բնույթի հնարավոր խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերով 2020թ. ընթացքում մարզի դատախազությունում և ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է 4 քրեական գործ, որոնց նախաքննությունը կատարվել է ՀՀ ՔԿ Վեդիի քննչական բաժնում:
Փաստի առթիվ ավագ քննիչ Մարտիկյանի որոշմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դրանից հետո Սուրբ Պողոսի աչքերը բժշկվեցին, և Նա մկրտվեց:
Այսպիսով` երեկ կատարվել է 11 466 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1697 նոր դեպք: Ունենք 790 առողջացած, 24 մահվան դեպք: