Շարմ էլ Շեյխից Աստանա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
Եգիպտական Red Sea Airlines ավիաընկերության՝ Շարմ Էլ Շեյխից Աստանա թռչող Boeing-737 ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Ակտոբեի (Ղազախստան) օդանավակայանում՝ ինքնաթիռում բռնկված հրդեհի կասկածի պատճառով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
184 ուղևորներով և անձնակազմի 10 անդամներով ինքնաթիռը Ակտոբեի օդանավակայանում դիմավորել է շտապ փրկարարական խումբը՝ բուժաշխատողների հետ միասին։
Ինքնաթիռի անձնակազմի խոսքով՝ հրդեհի կասկածը չի հաստատվել։ Ուղևորները չեն բողոքել իրենց առողջական վիճակից։