Հոկտեմբերի 13-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրներից 27-ը Ստեփանակերտ քաղաքի, 5-ը Ասկերանի և 2-ը Մարտունու շրջանների բնակիչներ են:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 12-ին Հռոմում մասնակցել է իտալական հանրահայտ «Elettronica Group» ընկերության հիմնադրման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:
ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակեց, որում երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով մի տղամարդու բերման ենթարկում։
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ քիչ առաջ ցնցումների մեջ «Սուրբ Աստվածամայր» բ/կ են տեղափոխել 3 տարեկան տղա երեխայի: Կայքին նաև հայտնի է դարձել, որ երեխան ցնցման մեջ է ընկել երեկ ոստիկանների կողմից Քեսաբի 6 հասցեում իր հայրիկին՝ Վազգեն Ռաֆայելյանի նկատմամբ բռնություն կիրառելուց հետո:
Այսօրվանից սկսած՝ աշխատողները կա՛մ պետք է պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստի պատասխանը հավաստող փաստաթուղթ։
Հայաստանում ավտոմեքենաների առեւտրի ոլորտում դրական տեղաշարժ կա. 2019 թվականին Հայաստան ներկրված ավտոմեքենաները սկսել են կամաց-կամաց վաճառվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Հոկտեմբերի 10-ին 67-ամյա մի կին ոստիկանության Մալաթիայի բաժնում տվել էր հաղորդում, որ նախորդ օրը, երեկոյան ժամը վեցին, իրենց տան մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել էր իր դրամապանակը, որի մեջ եղել է 186 հազար դրամ:
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, փաստաբան ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին այս միջադեպը դարձնել քննության առարկա և մեղավոր ոստիկանների պատասխանատվության հարցը լուծել:
Հոկտեմբերի 10-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ստեփանավանի Բաղրամյան փողոցի մի բնակարանից գողություն են արել:
Ժամը 01.00-ին տղամարդը վնասազերծվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արթիկի բաժին:
Թուրքիայի Իզմիր նահանգի բժշկական պալատի խորհրդի անդամ պրոֆեսոր Սուլեյման Քայնաքը հայտնել է, որ թուրք բժիշկները փնտրում են արտերկիր մեկնելու ուղիներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ինչպես հայտնի է՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են առաջարկվում, ըստ որի՝ եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման փաստը կամ թեստավորման բացասական արդյունքների վերաբերյալ փաստաթուղթը, ապա գործատուն իրավունք ունի թույլ չտալ աշխատողին անցնել աշխատանքի: Գործատուն իրավունք է ստանում չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ: Այս մասին հոկտեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
Այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում. «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածին, որը ծանր վիրավորանք է համարում անձին հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, իսկ հետո մյուս մասերով ավելի է խճճում հոդվածը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Արտակ Միքայելյանի հայրն է՝ Ջիվան Միքայելյանը:
Հոկտեմբերի 16-ից ուժի մեջ կմտնեն կորած (գողացված) պետհամարանիշերի վերականգնման վերաբերյալ նոր կարգավորումները: Ի դեպ, սա տարածվում է 2020թ․ հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 14-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի և Արտիմետ գյուղի ջրամատակարարումը:
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Մասիս քաղաքի 21-ամյա մի երիտասարդ Շիրակի մարզի 8 բնակչից խաբեությամբ գումար է հափշտակել։
Մայր Աթոռը հաղորդում է, որ տեղի ունեցած քննարկումների ավարտին հանդիպման արդյունքների վերաբերյալ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը հանդես է եկել հայտարարությամբ։
«COVID-19-ի դեմ պատվաստանյութերը պաշտպանում են հղիներին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 14-ին ժամը 10.30-16.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Սունդուկյան, Գուլակյան, Վ. Համբարձումյան, Աղբյուր Սերոբի, Սոսեի, Ա.Ավետիսյան, Ջեյմս Բրայսի փողոցների, Բաղրամյան 2-րդ նրբանցքի և 70 համարի, Հր. Քոչարի 14/2, 18, 20, 22, 24, Վաղարշյան 12, 14, 16, Վահրամ Փափազյան 8, 11, 11/1, 13, 15, Գյուլբենկյան 19/1, 23, 23/1, 27/1, 36 համարների ջրամատակարարումը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Հոկտեմբերի 13-15-ը նա կգործուղվի ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաք: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ավանեսյանը կմասնակցի Կանանց երրորդ եվրասիական համաժողովին։
Ընդ որում, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցները նշված ակնհայտ ապօրինի գործողությունների համար յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5.000-10.000-ական ՀՀ դրամի չափով կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 14-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Արեգունի, Արևշատ, Սալքար թաղամասերի, Քարահունջ գյուղի՝ 1, 2, 3, 4 փողոցների ջրամատակարարումը:
Լավ ընկեր էր, լավ հրամանատար. լրացավ սպա Ռուբեն Պրազյանի մահվան մեկ տարին
Բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, որոնք այս պահին գտնվում են արտերկրում COVID-19 համավարակով պայմանավորված, ծանոթ չեն գործող կարգին, թե ինչպես պետք է մուտք գործեն Հայաստանի Հանրապետություն։ Քաղաքացիները, այդ թվում՝ նաև 168.am-ին, հարցնում են.
Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ես բժիշկ չեմ։ Բժշկագիտության, առողջապահության ու քովիդի մասին բոլոր տեղեկություններս ստանում եմ օտարալեզու մամուլից, հասանելի գիտական հոդվածներից ու բժիշկների հետ զրույցներից։ Բայց անցյալ տարվանից սկսած՝ ես իմ «չաթերով» ու հեռախոսով «հետևել եմ» երևի երկու տասնյակ քովիդ հիվանդի, նրանց «բուժում նշանակել», տարել երկարատև հոգեբանական զրույցներ, զգուշացրել՝ ինչին ուշադրություն դարձնել և այլն, և այլն։