Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1» ներդրումային ծրագրով կազմել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի ազդեցության գոտում գտնվող գույքերի Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:
Հունիսի 28-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 50-ամյա Արմեն Մ-ն։
Հունիսի 30-ին, ժամը 09։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի սկզբնամասում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքի վագոններից մեկի փականի մոտ տեղի է ունեցել հրդեհի բռնկում:
Հունիսի 29-ի երեկոյան, Ասկերանի շրջանում տեղացած անձրևի և ուղեկցող ուժգին քամու հետևանքով, ավերածություններ են տեղի ունեցել շրջանի Ռև, Խրամորթ, Խնձրիստան և Նորագյուղ համայնքներում։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հունիսի 30-ին, ժամը 01։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանում քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումները ժամեր անց արդյունք տվեցին. օպերատիվ տվյալ ստացվեց, որ գողությունն արել է տուժողի 56-ամյա հարևանը: Հունիսի 20-ի առավոտյան նա բերման ենթարկվեց ոստիկանության Նաիրիի բաժին:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 30-ին ժամը 09:30-17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրի Ա3 թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 30-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Քրիստափորի փողոցի, Մաշտոցի 1-50, Անկախության 1-50, Կոմիտասի 1-30, Օրբելյանների 1-50, Գուսան Աշոտի 1-50, Գ․Տաթևացու 1-30 համարների ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ Նոր Խարբերդ համայնքի տներից մեկում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ:
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Այսօր Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ոստիկանի նկատմամբ բռնության քրգործով Իգոր Խաչատուրովի մասով նախաքննությունն ավարտվել է, Իգոր Խաչատուրովի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածով սահմանված կարգով, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Աղտոտվածությունը պայմանավորված է արդյունաբերական գործընթացներով, տրանսպորտային միջոցների շահագործմամբ, շինարարական, գյուղատնտեսական որոշ գործոններով, կանաչապատ տարածքների պակասով:
Պարզվել է, որ Ֆանարջյան փողոցի թիվ 48/1 հասցեի մոտակայքում հայտնաբերվել է կորոզիայի ենթարկված 125 մմ տրամաչափի արկ՝ առանց պայթուցիչի, որը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է N զորավարժարան՝ հետագա ոչնչացման նպատակով։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալների կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հինգ մեղադրյալի մասով նախաքննությունը:
Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ հորդորում ենք հանրության լայն շերտերին, ԶԼՄ-ներին և միջազգային կառույցներին ուշադրության կենտրոնում պահել անհետ կորած անձանց հիմնախնդիրը։
Հունիսի 6-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած տղամարդը հայտնում էր, որ Երևանի Չեխովի 10-րդ շենքի մուտքի մոտ անհայտ անձը քաշելով պոկել է իր կնոջ ոսկյա շղթան ու փախել: Ահազանգը փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Տուժողից ընդունվեց հաղորդում:
Հունիսի 26-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Բուռնազյան փողոցում երկու հոգի վիճել էին, ու նրանցից երիտասարդը դանակահարել էր մյուսին:
Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․ «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին մտահոգում է, որ ռեստորանների սեղաններին աղ չդրվի, այն չվնասի մարդկանց առողջությանը, սակայն նրան չի մտահոգում, որ արդեն 2 տարի Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի բուժկետի տանիքը կեսը չկա, ներսում էլ ահավոր, հակասանիտարական վիճակ է։
Անզեն աչքով էլ նկատելի է, որ Հայաստանում վերջին ամիսներին արձանագրվող ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի թիվն աստիճանաբար սպառնալիք են դառնում հասարակության համար:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հունիսի 28-ից արգելվել է Նորավանք վանական համալիրի Սբ. Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցու աստիճանների մուտքը: Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Հանրապետության տարածքում` Հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ի ցերեկը աստիճանաբար […]
Հունիսի 27-29-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնել պատշաճ վերահսկողություն:
Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացում պարզվել է հունիսի 24-ին Երևանում՝ ժողովրդին հայտնի «No problem» ավտոտեխսպասարկման կետում տեղի ունեցած պայթյունի հետևանով հիվանդանոցներ տեղափոխված 5 վիրավորների ինքնությունը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Աննա Հակոբյանն այցելել է Մոնակոյի աշխահրահռչակ Օվկիանոսագիտական թանգարան-ինստիտուտ։
Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթը ղեկավարող խորհուրդը Երևանում է: