ԿԳՄՍ նախարարությունն արգելել է Նորավանք վանական համալիրի եկեղեցու աստիճանների մուտքը

Հունիսի 28-ից արգելվել է Նորավանք վանական համալիրի Սբ. Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցու աստիճանների մուտքը: Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

«Հաշվի առնելով զբոսաշրջային հոսքերի աճը, դժբախտ պատահարների կանխարգելման հրատապությունը և այն հանգամանքը, որ նմանօրինակ դեպքեր նախկինում ևս եղել են՝ ԿԳՄՍ նախարարությունը միջոցներ կձեռնարկի աստիճաններով մուտքը ժամանակավորապես արգելելու վերաբերյալ: Հունիսի 28-ից արգելապատնեշներով մուտքը կարգելվի, և կտեղադրվեն համապատասխան արգելող ցուցանակներ։ Միաժամանակ ոլորտի մասնագետների հետ քննարկվում են խնդրի լուծման տարբերակները: Հայտնում ենք նաև, որ Նորավանք վանական համալիրը սեփականության իրավունքով հանձնված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին»,- մանրամասնեցին ԿԳՄՍ նախարարությունից:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի Նորավանք վանական համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցու աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի է ընկել։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հունիսի 27-ին հայտնել է Հայաստանի զբոսավարների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Յաշա Սոլոմոնյանը։ Նա գրել է, որ քաղաքացին ոտքերի լուրջ վնասվածքներ ունի։

«Կարծես թե բաց կոտրվածք է` մկանային հյուսվածքների վնասումով ու արյունահոսությամբ, շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Եղեգնաձորի ԲԿ»,- նշել է Սոլոմոնյանը։
Ասոցիացիայի ղեկավարը գրել է, որ տարիներ շարունակ բազմաթիվ զբոսավարներ աղաղակում են այս խնդրի մասին, անգամ բաց նամակով դիմել են պատկան մարմիններին, սակայն արձագանք չի եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930