Բաժիններ՝

Երևանի Ֆանարջյան փողոցում հայտնաբերվել է արկ

Հունիսի 29-ին, ժամը 14:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան փողոցում շինարարական աշխատանքներ իրականացնելիս ռումբ է նկատվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ Ֆանարջյան փողոցի թիվ 48/1 հասցեի մոտակայքում հայտնաբերվել է կորոզիայի ենթարկված 125 մմ տրամաչափի արկ՝ առանց պայթուցիչի, որը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է N զորավարժարան՝ հետագա ոչնչացման նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930