«Տեղում արտադրվող դեղորայքի հումքի թանկացումն անխուսափելի է, իսկ դեղորայքը, որը ներմուծվում է ռուսական շուկայից, կթանկանա, որովհետև ռուբլու ու դոլարի հարաբերության խնդիր կա. եթե ներմուծման գինը պայմանագրով ֆիքսվել է դոլարով, ապա, բնականաբար, կթանկանա նաև ՌԴ-ից ներմուծվող դեղորայքի գինը»:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ կյանքի 76-րդ տարում երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Պատվո շքանշանակիր Ալվարդ Պետրոսյանը։
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ բնակավայրերում՝ 3 բալ, Լոռու մարզի Տաշիր քաղաքում, Մեծավան և Սարչապետ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Նարեկ Մանթաշյանին տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց, բայց Քրեակատարողական ծառայությունն (ՔԿԾ) ամեն ինչ արեց, որ նա հրաժարվի քաղաքացիական հիվանդանոցում բուժվելուց: 8 հոգով հիվանդի կարգավիճակում գտնվող անձին հսկելը մեծ հոգեբանական ճնշում է ենթադրում, ու Նարեկ Մանթաշյանը գերադասեց վերադառնալ քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ): Այս մասին 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Կոնտրա Լեգեմ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:
Կառավարությունն որոշեց պարտադիր զինվորական ծառայությունից ազատել 1995 թվականին ծնված Էմմանուել Լորիսի Ճգնավորյանին:
Մարտի 2-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել ոստիկանության Արթիկի բաժին. «գլխի պատռված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Շիրակի մարզի Սարալանջ գյուղի մի բնակիչ:
«Չէ՞ որ գինը վաճառողն է թելադրում: «Գազպրոմ Արմենիա»-ն է պայմանները առաջ քաշում, իսկ մեր կառավարությունը համաձայնողի կամ չհամաձայնողի դերում է։ Քանի որ այլընտրանք չկա՝ ստիպված համաձայնում են»,- նշեց Կարեն Չիլինգարյանը:
Բացահայտվել է օրեր առաջ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրում գործող «Զառա» խանութ-սրահից ավազակությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքը:
Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, գումարտակի ղեկավար կազմի գլխավորությամբ, մարտի 7-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Արմավիրի մարզում։
Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների դատավարական ղեկավարման և հսկողության ներքո քննվում են տարբեր պետական մարմինների ներկայացուցիչների տված հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործեր, որոնք վերաբերում են քաղաքացիներից՝ իրենց օգտին գործողություն կատարելու համար պաշտոնատար անձանց կաշառք տալուն կամ դրանց փորձերին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կնոջ կողմից առերևույթ չարաշահումներ կատարելուն օժանդակելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Մարտի 10-ին Անկարայում սկսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը /այսուհետ՝ ՄԻԵԴ/ 2022 թվականի փետրվարի 8-ի վճռով հաստատել է Մարդու իրավունքների եւ ազատությունների եվրոպական Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման փաստը։
Քպական պատգամավոր ոմն Մարինան կեղծ տեղեկություն է տարածում առ այն, թե իբր կառավարությունը բարձրացրել է նվազագույն աշխատավարձի շեմը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հերքում է:
Խուցը խոնավ է, առկա է գարշահոտություն, պատերի և առաստաղի ծեփն ամբողջությամբ թափված է, խցում հակասանիտարական պայմաններ են, խուցն ունի խիստ վերանորոգման կարիք։
Մարտի 10-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի շենքերից մեկից քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով պատուհանից:
Մարտի 10-ին, ժամը 11։44-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Մարտի 10-ի ցերեկը, 11-12-ը, 13-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ, մարտի 10-11-ը հնարավոր է ամպրոպ։ Մարտի 14-15-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 11-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ։
Արդեն երկու տարի միայն կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ ղեկավարությունը, համաձայն մամուլում շրջանառվող լուրերի՝ օրերս վերանայել է բուժանձնակազմի հետ պայմանագրերը, համաձայն որոնց՝ ապրիլից աշխատավարձերը նվազելու են։ Աշխատակազմում ենթադրում են, թե հնարավոր է՝ ապրիլից վերադառնում են նախկին ռեժիմին։
Մարտի 6-ից 9-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ շրջանառության մեջ դրված «աղամանների արգելքի» մասին հայտնի նախագծին և հանրության բարձրացրած աղմուկը և իրենց հեղինակած նախագծի թեման բնորոշեց՝ որպես հանրային քննարկման շատ լավ առիթ։
Հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած Խրամորթի բնակչի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Արցախում մարտի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ կատարվել է 65 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք:
Բնակարների գնման վկայականներ կտրամադրվեն1988-1992 թթ․ Ադրբեջանից բռնի տեղահանված 254 ըտնանիքի։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շուրջ 100 հայտ է ստացել ուկրաինահայերից, որոնք Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնել:
Պարզվել է նաև, որ «Տոյոտա» մակնիշի մեքենայի համարանիշերը նախորդ օրը գողացվել էր Մալաթիայի վարչական տարածքում, ինչի վերաբերյալ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Սա Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին ադրբեջանական այն անօրինական զինված տեղակայումն է, որտեղ իբր թե սահմանվեց, այսպես կոչված, մաքսային ու սահմանային վերահսկողություն և այդ ճանապարհն ամբողջությամբ արգելափակվեց անցյալ տարվա նոյեմբերից: