Բաժիններ՝

Փորձ է արվել անօդաչու թռչող սարքի միջոցով քրեակատարողական հիմնարկ մտցնել արգելված իրեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով փորձ է կատարվել հնարավոր ներնետում հիմնարկի տարածք:

Ինչպես տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տարածքի զննություն, որի արդյունքում պատժախցերի մասնաշենքի տանիքի վրայից հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված փաթեթ՝ մետաղյա կախիչով:

Փաթեթում առկա են եղել լիրիկա տեսակի 50 դեղապատիճ, 23,9 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, 11 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, 6,7 գրամ թափանցիկ և 5,7 գրամ դեղնավուն բյուրեղանման զանգվածներ, 8,3 գրամ քաշով սև կպչուն զանգված, ինչպես նաև 2 ներարկիչ՝ յուրաքանչյուրում՝ 4,5մգ սուր հոտով անգույն հեղուկ, 3 բջջային հեռախոս, USB լար և դատարկ, ապակյա ծխամորճ:

Հայտնաբերված իրերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031