Բաժիններ՝

Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի, Արտաշար, Զարթոնք, Եղեգնուտ, Վարդանաշեն, Երասխահուն, Արազափ, Մարգարա բնակավայրերի գազասպառողների, «Մարգարյան և ընկերներ», «Եղեգնուտ», «Մասիս Տոբակո», «Մելինե Էմիլիա», «Բրենդլիդեր Հ/Ձ», «Հրաչյա և Կարինե», «Արջաղբյուր» ՍՊԸ-ների, սեփականատերեր Փանոսյան Ղազարի, Մնջոյան Մշիրի, Հակոբյան Րաֆֆու, Ղումաշյան Սլավիկ ԱՁ-ի և այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցի թիվ 20/1, 22, Կոմիտասի պողոտայի թիվ 22 բազմաբնակարան շենքերի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը՝ Արարատի մարզի Ավշար, Նոյակերտ բնակավայրերի գազասպառողների, «Գավբազ», «Տիգ Հար» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ Այգավանի մասնաճյուղի, «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ի, Նարեկ Սարուխնյան Ա/Ձ-ի և սեփականատեր Գալուստ Հովհաննիսյանի,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Գազամատակարարման պլանային և վթարային դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս