Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված` ներքին տուրիզմով զբաղվող ընկերությունները վերակազմակերպել են իրենց աշխատանքը:
Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 26-ից մեկնարկել է Հռոմ-Երևան- Հռոմ երթուղով չվերթերը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 28-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 29-ը ժամը 12:00-ն կդադարեցվի Արարատի մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում ելույթ կունենա ամերիկահայ դիրիժոր Պետրոս Շեթիլյանը։
Հայաստանը երկրորդ անգամ է հյուրընկալելու «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ն անցկացնում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը:
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում, Աշոցքում ընթացքի մեջ են մի շարք օբյեկտների վերանորոգման և վերակառուցման աշխատանքները։
Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) միջև հարաբերությունների հետագա զարգացման նպատակով 2022-2025թթ. համագործակցության ճանապարհային քարտեզի ստորագրման արարողությունը:
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է։
Երևանի պարեկները սեպտեմբերի 19-ից 25-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1420 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 152 մեքենա։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Արարատյան 2-րդ զանգ․ 2/2, 2/3, 2/4, 2/5, 2/6 շենքեր, Դավթաշեն 1-ին թաղ․ 12,13,14,15 շենքեր և բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Հանրապետության փ. 69, 71, 79 շենքեր, Սախարովի փ. 4-21 սեփական […]
Սեպտեմբերի 19-ին ոստիկանություն էր դիմել Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներից մեկն ու հայտնել, որ Լորուտ գյուղի հանդամասից անհետացել են առանց հսկողության թողնված խոշոր եղջերավոր անասունները:
Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ Տեխնոլոգիական ուսուցման կենտրոնի ստեղծումը կարևոր քայլերից է կրթական համակարգի զարգացման համար:
Արամ Գևորգյանը ֆեյսբոեւքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով։
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Մենք տարբերվում ենք քրիստոնեական սրբերից, որովհետև դեռ շատ անելիքներ ունենք իրագործելու` նրանց կատարելությանը հասնելու համար: Մինչ սրբերն իրենց երկրային կյանքի ընթացքում վարժ կերպով քայլում էին կատարելության ճանապարհներով, մենք դեռևս կաղում ենք այդ ճանապարհներին:
Ուղիղ երեք տարի առաջ՝ 2019թ. սեպտեմբերի 26-ին, հուղարկավորեցին ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Հայկ Հարությունյանին:
Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։
Մենք պարբերաբար տարբեր միջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի կարողանանք այդ խնդիրները լուծել՝ դրանք սանիտարական, անվտանգության խնդիրներ են:
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իժևսկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:
Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտնում են, որ 16 երկիր կմասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին։
Սպանությունից անմիջապես հետո ադրբեջանցին գնացել է մյուս հայ սպայի սենյակը՝ ցանկանալով նրան նույնպես սպանել։
Իժևսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի: Նրանցից 11-ը երեխաներ են: Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն:
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 25-ին, ժամը 05.00–ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 62-ամյա Մարտին Մ.-ն։
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, բերել էր Գեղարքունիքի մարզի սահմանապահ դիրքերից:
Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք Հրազդանում սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ամենամյա հայ-ռուսական երիտասարդական 8-րդ համաժողովի պաշտոնական բացման արարողությունը: Համաժողովը կշարունակվի մինչև սեպտեմբերի 28-ը: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, համաժողովը տեղի է ունենում հիբրիդային ձևաչափով. ռուսական կողմը մասնակցում է հեռավար:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում «Ճամաբարակ» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ «կտրած-ծակած վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել 1990 թվականին ծնված Սիփան Սարիբեկյանի դին:
Սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվել, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից սեպտեմբերի 25-ը ներառյալ կազմել է 165.063մլն. մ³:
Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է տնտեսական վերջին զարգացումները, ներկայում գործող հարկային քաղաքականությունն ու վարչարարությունը, ինչպես նաև՝ խոսել 2022 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքից:
93 տարեկան հասակում մահացել է Վրաստանից ազգությամբ հայ լեգենդար ծանրորդ, 1952 թվականի օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չիմիշկյանը, հայտնում է Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։