52-ամյա տղամարդու մոտ Գեղարքունիքի սահմանապահ դիրքերից բերված ապօրինի զենք ու զինամթերք է հայտնաբերվել
Սեպտեմբերի 25-ին, ժամը 11-ին, Երևանի պարեկները Իոսիֆյան փողոցում ծառայություն իրականացնելիս, ռազմամթերք և սառը զենք պահելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել Քասախ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդու:
Նրա մոտ հայտնաբերվել է «Ֆ1» տիպի նռնակ` պայթուցիչով, փամփուշտ ու դանակ:
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, բերել էր Գեղարքունիքի մարզի սահմանապահ դիրքերից:
Կատարվում է նախաքննություն: