Իժևսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 15-ի
Իժևսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի: Նրանցից 11-ը երեխաներ են: Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն:
«Հանցագործության հետևանքով տուժել է 39 մարդ, որոնցից 15-ը զոհվել է: Զոհվածներից 11-ը երեխաներ են, չորսը՝ մեծահասակներ: Վիրավորում է ստացել 24 մարդ, նրանցից 22-ը երեխաներ են, երկուսը՝ մեծահասակներ»,-ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության տեքստում:
Ավելի վաղ Ուդմուրտիայի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը հաղորդվել էր, որ Իժևսկի թիվ 88 դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել: Ոստիկանները հայտնաբերել էին հրաձգությունն իրականացրած տղամարդու մարմինը: Առկա տվյալների համաձայն՝ նա վերջ Էր տվել իր կյանքին: