Բաժիններ՝

Հաղթելու վճռականություն

Մենք տարբերվում ենք քրիստոնեական սրբերից, որովհետև դեռ շատ անելիքներ ունենք իրագործելու` նրանց կատարելությանը հասնելու համար: Մինչ սրբերն իրենց երկրային կյանքի ընթացքում վարժ կերպով քայլում էին կատարելության ճանապարհներով, մենք դեռևս կաղում ենք այդ ճանապարհներին:

Պատմում են, որ մի կաղ մարդ զորքի ետևից պատերազմ էր գնում: Մի զինվոր, տեսնելով զորքի ետևից մի կերպ շարժվող այդ մարդուն ասում է. «Ինչո՞ւ ես այդ վիճակով պատերազմ գնում, երբ թշնամին հարձակվի, ինչպե՞ս ես փախչելու»: Եվ մարդը պատասխանում է. «Ո՛վ թշվառ, ես չեմ գնում կռվի` փախչելու համար, այլ գնում եմ, որպեսզի կանգնեմ, պայքարեմ և հաղթեմ»: Եվ մենք էլ, թեկուզ սրբերի համեմատությամբ դեռ կաղում ենք կատարելության ճանապարհին, բայց մենք հոգևոր պատերազմի մեջ ենք մտել ոչ թե նրա համար, որ փախչենք, այլ որպեսզի կանգնենք, պայքարենք և հաղթենք:

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Կարդացեք նաև

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս