
ՌԴ կողմից հետախուզվող 24-ամյա Ռոբերտ Հ.-ն հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում

Սեպտեմբերի 25-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 24-ամյա Ռոբերտ Հ.-ն, որը հունիսի 30-ից ՌԴ Տյումենի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: