ԿԳՄՍ նախարարությունն օրերս դարձյալ երկու դրամաշնորհ է հատկացրել ՔՊ-ական պատգամավորի ամուսնու տնօրինած Կինոյի հիմնադրամին։ Առաջին դրամաշնորհի չափը 43 միլիոն 454 հազար դրամ է՝ որպես «Թանկարժեք տղաներ» խաղարկային լիամետրաժ ֆիլմի արտադրության նպատակով ներդրումների մասնակի վերադարձ։
Սա կատակ չէ, սա արտահայտվում էր սրանց կողմից դեմքի լուրջ արտահայտությամբ։ Բայց մի րոպե… եթե դուք իսկապես խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք կտրականապես դե
Վերջին օրերի ընթացքում Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա 78 քաղաքացի. տեղեկությունը տարածել է Ներքին գործերի նախարարությունը:
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է` հայտնում են թեմից.
Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, որսորդական երկու հրացան, «Ֆ-1» տիպի երկու նռնակ՝ պայթուցիչներով, տարբեր տրամաչափի 391 փամփուշտ և որսորդական հրացանի մասեր։
Ըստ աղբյուրի, վիրավորները աղբավայրի տնօրեն 36-ամյա Սարգիս Խաչատրյանն է և աղբավայրի աշխատակից 54-ամյա Էդիկ Միսակյանը։
Ընթացիկ տարվա մարտի 1-ից Վրաստանում փոխվել են օտարերկրացիների աշխատանքի տեղավորման կանոնները։
«Հովտային շրջաններում դիտվել է դեղձենու մասսայական ծաղկում, սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը։
Ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը նկատել է, որ տեղամասի պատի արտաքին կողմում անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով ներնետման փորձ է կատարվել:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված կրկնակի ստուգման արդյունքում հայտնաբերվել է, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի խոհանոցում վերացվել են նախկինում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին ժամը 11:00-ին կազմակերպում է ծաղկեպսակի զետեղման և հիշատակի արարողություն։
Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի թունելում, բախվել են Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Վարդան Հ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Գոռ Դ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։
Երևանում ապրիլի 18-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 19-21-ին ժամանակ առ ժամանակ, 23-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 20-ին՝ ինտենսիվ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Կառավարության նիստում ներկայացրեց Երևան քաղաքի Բաբաջանյան–Աշտարակ խճուղու անավարտ հատվածի կառուցման շինարարական աշխատանքների և հարակից ծառայությունների գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին նախագիծը։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` ք․ Երևան, Շիրակի փողոց 2/32 և Մոլդովական 29/1, ՀՀ Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Ուսանողական թաղամաս 4 (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան) շենքեր հասցեների Ադրբեջանից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմում են ներկայացրել Կոմիտե, որով խնդրել են իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրել իրենց ընտանիքներին:
ՆԳՆ-ից հայտնում են, որ ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված՝ ժամը 08․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան գյուղ տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածում։
Երեկ՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Արման Հ․-ի վարած «Lada Priora» մակնիշի և Երևանի բնակիչ 73-ամյա Ալբերտ Մ․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։
Ընտրություններից առաջ իշխանությունները ևս մեկ համակարգային բարեփոխում են նախատեսում․ այս անգամ՝ ոստիկանների համար։
Թոշակառուն կարող է Լառնակայի տոմս գնել, ո՞վ ասաց, որ պետք է գամված լինի, թող ճանապարհորդի. Փաշինյան
Ապրիլի 17-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Թոթովենցի փողոցում գտնվող թիվ 164 դպրոցում վիճաբանություն է տեղի ունենում։
ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների համար սահմանված երկու հավելումների միավորման և 2020 թ. մարտական գործողություններից հետո ձևավորված նոր շփման գծում մարտական հերթապահությունում ընդգրկվող զինծառայողների հավելավճարների հաշվարկման գործակիցները կփոխվեն։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ դրամաշնորհային համաձայնագրեր կստորագրի։ Համապատասխան որոշումն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՝ տեղում ուսումնասիրելու բուժառուների իրավունքների ապահովումը և ծառայությունների կազմակերպման գործընթացը։
ՀՀ կառավարությունը 2026 թ.–ի համար շուրջ 900 մլն դրամ կտրամադրի գյուղական տնտեսություններին` սուբսիդավորելով թանկացած պարարտանյութը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԲԱԳՐԱՏ ԱՇՈՏՅԱՆ ՌՈՒԲԵՆԻ» ԱՁ-ին պատկանող լցակայանում (Հասցե՝ Արագածոտնի մարզ, ք․ Ապարան, Բաղրամյան 93/97)։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։
Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը և այլ անձինք անցնում են խարդախության և այլ մեղադրանքներով հարուցված քրեական վարույթով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Տ-2-26, /Տ-2-25/ Բարձրաշեն-Երևանի սահման (Նուբարաշեն) մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000+կմ1+400 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 19-ին՝ ժամը 9.00-ից մինչև 19.00, Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը կփակվի երթևեկության համար։
Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.88 դրամ, վաճառքինը՝ 4.95 դրամ։
Երեկ՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Zhongtong մակնիշի ավտոբուսը և «Mazda» մակնիշի ավտոմեքենան։