Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը կերկարաձգվի
Այսօր ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշապատի Զվարթնոց թաղամասում ավտոմեքենա է այրվում։
Երևանում ապրիլի 13-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 14-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Երևանում մարտին ծնվել է 1527 երեխա. փետրվարի համեմատ այս թիվը նվազել է 80–ով։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
Ֆասթ Բանկի հովանավորությամբ Սուրբ Հարության տոնին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի է ունեցել ամենամյա «Zatik Art Fest 2026-ը»։ Արվեստի այս յուրահատուկ փառատոնը միավորել է տասնյակ արվեստագետների ու հարյուրավոր այցելուների։
Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահմանի անցակետերից մեկը տանող ճանապարհը՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստում նախ իր գոհունակությունը հայտնեց հանրային տրանսպորտի վարորդներին, որոնք համբերատար են չվճարող քաղաքացիների հանդեպ, այնուհետև հորդորեց, որպեսզի չքշեն ավտոբուսը, երբ քաղաքացին տրանսպորտի համար չի վճարել։
«Ժամը 13:50-ի դրությամբ քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը, այն պայմաններում, երբ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո սահմանափակել էր նյութերին ծանոթանալու պաշտպանների ժամկետը, այն սահմանելով այսօր մինչև ժամը 14:00»:
Արդարությունը գալիս է վերջ դնելու այսպիսի կառավարմանը:
Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հանդիսապետել է Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագը՝ ընդառաջ տեղի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Սարգսյանի և ծխական համայնքի հրավերին։
Այսօր՝ ապրիլի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Վաղարշյան-Քոչար փողոցների խաչմերուկում դի կա։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները մարտի 31-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ:
Մենք ձայնազուրկ չենք, չի կարելի այսպես. երեխաները պարտավոր չեն ճանաչել թիկնապահներին. արցախցի մայր
Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները ցույց են տալիս, որ իշխանության հարցը չի կարող լուծվել պարզ կերպերով, այս մասին գրել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Հոգեշնորհ Տեր Իսահակ Վարդապետ Պողոսյանը։
Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Գյումրի H17 ավտոճանապարհի Արագած-Գետափ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ բախվել ծառին։
Լիբանանի հարավում Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) դեմ մարտերում զոհվել են լիբանանահայ քրիստոնյաներ Ադամ Գրիգոր Հեքիմյանն ու Մանուել Բաբիկյանը։ Նրանք «Հեզբոլլահի» մարտիկների հետ միասին մասնակցել են իրենց հայրենիքի պաշտպանությանը։ Այս մասին հայտնում է «Первый ближневосточный» Telegram-ալիքը։
Մի շաբաթ նստացույց ենք անելու, առավոտից երեկո. Դավիթի վիճակը կրիտիկական է. Սայիդա Պողոսյան
Վարորդները ձեր թշնամին չեն, աջակցե՛ք նրանց, երբ ավտոբուսը կանգնեցրել են. Ավինյանը դիմեց քաղաքացիներին
Դպրոցներում բջջային հեռախոսների արգելումը նպաստել է կոնֆլիկտների, բուլինգների դեպքերի կրճատմանը. Ավինյան
Երևանում հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիայի քանակն ավելացել է 15-30%՝ համեմատած նախորդ շաբաթվա օրերի հետ, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարոկան նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ես էլ եմ ծնող, էդ տարիքի երեխա ունեմ. ազատե’ք Դավիթին, նա հանցագործ չէ. Մարիանա Զարգարյան
Ի՞նչ խնդիր կա Գյուրջյան փողոցում, ի՞նչ է կատարվում. Անձրևաջրերի կուտակում է տեղի ունեցել փողոցում
Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում ապրիլի 10–ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակը շարունակում է ծանր և ծայրահեղ ծանր մնալ: Տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Ունեցել ենք մի քանի միջադեպ, 1 կոնկրետ տհաճ միջադեպ, երբ վերածվել է կռվի, հարձակվել են վարորդի վրա, 3 անձ ձերբակալվել է, 4-րդն էլ անցնում է այդ գործով։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող վթարավերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 13-ին ժամը 10:30-ից մինչ ապրիլի 14-ը ժամը 10:30-ը կդադարեցվի Տավուշի մարզի՝ Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը:
Երևանում հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիայի քանակն ավելացել է 15-30%՝ համեմատած նախորդ շաբաթվա։ Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374.5 դրամ է, վաճառքը՝ 376 դրամ:
#ՀԻՄԱ. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ. ՄԱՅՐԵՐԸ ՆՍՏԱՑՈՒՅՑ ԵՆ ԱՆՈՒՄ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄՈՏ. #ՈՒՂԻՂ
Ապրիլի 12-ին, ժամը 23։40-ից սկսած ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի Սևանի և Գյուրջյան փողոցներում հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։