
Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը փակ է լինելու

Նոյեմբերի 17-ին, ժամը՝ 23:00-ից մինչև նոյեմբերի 19-ը ժամը 18:00-ն, փակ է լինելու Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը՝ կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը: