
Պայթյուն ԵՊՀ-ում․ առողջապահության նախարարությունը հայտնում է տուժածների և զոհի մասին

ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն եղել։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։
«Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։ Ավելի ուշ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»,- ասել է Միսակյանը։
Միսակյանը նաև հայտնեց, որ նախնական վարկածով հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։
Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պայթյունի հետևանքով կան տուժածներ։ Նախնական տվյալներով` երեք տուժաժ հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին տուժածները հետազոտվում են: Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: