![](/banners/BeFunky-design.jpg)
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանին իր եղբորը գովելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/12638b4f886010b4071609212a2eae4e_m_v1_thumb.thumb_.png)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանին, որը գովել էր իր եղբորը` Կառլեն Սիմոնյանին:
«Պատգամավոր Արսենյան Գուրգենը խոսեց իմ և իմ եղբոր մասին: Պարզ է՝ նիստի ֆորմատը միշտ չէ, որ հնարավորություն է տալիս պատշաճ արձագանքելու, բայց առիթն ուզում եմ օգտագործել և շնորհակալություն հայտնել Արսենյանին՝ իմ և իմ ընտանիքի վաղեմի ընկերոջը: Ոչ մի բան Ձեզ չփոխեց, պարո՛ն Արսենյան, ո՛չ կարգավիճակը, ո՛չ դժվարությունները, Դուք ինչպիսին կայիք, այնպիսին մնացիք՝ իսկական մարդ, ով թե՛ երկրի համար, թե՛ իր ընկերների համար շատ ու շատ բաներ է արել, երևանցի, ում շուրջը միշտ կան ու կլինեն ընկերներ:
Շնորհակալ ենք, մեր ավա՛գ ընկեր, ջերմ խոսքերի համար», – «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը:
Հիշեցնենք` Արսենյանն ասել էր. «Ալեն Սիմոնյանի եղբայրն իմ ճանաչած ամենաբարեկիրթ մարդն է, Ալենից ավելի լավը»: