
Վարորդը կայանել է մեքենան և դուրս եկել մեքենայից, սակայն մեքենան հետ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել վարորդին

Դեկտեմբերի 9-ին, ժամը 15.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կայանել է մեքենան Երևանի Սևակի փողոցի շենքերից մեկի մոտ և դուրս եկել մեքենայից, սակայն մեքենան ինքնաբերաբար հետ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 36-ամյա վարորդին, այնուհետև բախվել կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենային:
«Մերսեդեսի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: