Հնդկաստանում գործարար հավաքին ներկայացվել են ՀՀ տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներդրումային հնարավորությունները

Հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը մասնակցել է Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում կայացած գործարար հավաքին, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներդրումային հնարավորությունները: Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Դեսպան Վահագն Աֆյանը, մասնավորապես, ուշադրություն հրավիրելելով Հայաստանի որակյալ արտադրանքի նոր շուկաների արտահանման, ինչպես նաև ԹՐԻՓՓ ուղու հնարավորությունների վրա, քաջալերել է գործունեության ծավալման և այցելությունների համար դիտարկել Ներդրումների աջակցման կենտրոնի և Զբոսաշրջության կոմիտեի հարթակները։

Երկու տասնյակից ավել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ միջոցառման նախորդ օրը ՀՀ դեսպանը թեմատիկ պանելային քննարկման շրջանակներում անդրադարձել է Հայաստանի վերականգնվող էներգետիկային, Միջազգային արևային դաշինքի (ISA) անդամակցությանը, համաշխարհային հայտնի «Firebird» ու «NVIDIA» ընկերությունների հետ կառուցվող արհեստական բանականության ձեռնարկություններին և Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովին:

«Հնդկաստանի գլոբալ բիզնես ֆորում» (GIBF) պալատի կազմակերպած «Հնդկաստան-Ասիա» խորագրով միջոցառման բացմանը ներկա է գտնվել Հնդկաստանի Թելանգանայի նահանգապետ Շիվ Պրատապ Շուկլան, իսկ քննարկումներին մասնակցել են «HITEX» ցուցահանդեսային տարածքում զուգահեռ անցկացված «IPEC Expo»-ի հարյուրավոր ընկերությունների գործարարներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31