Բաժիններ՝

Գևորգ Շ.-ն Ուֆա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանելուց հետ բերման է ենթարկվել

ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 9-ին, ժամը 4.10-ին, Ուֆա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Մուշի բաժին է ներկայացվել 41-ամյա Գևորգ Շ.-ն, որը մայիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս