Երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու նպատակով Հերացու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող սարք. Ոստիկանություն
Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում այլ վայրից տեղափոխվել և տեղադրվել է տեսանկարահանող սարք։ Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ:
«Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում, երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու նպատակով, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով, այլ վայրից տեղափոխվել և տեղադրվել է տեսանկարահանող սարք։ Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2023 թ. դեկտեմբերի 18-ից»,- ասված է հայտարարության մեջ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:



